Կործանված օդանավի ամենափոքրիկ զոհը (լուսանկար)


21:20 , 26 մարտ, 2015

Panorama.am-ը գրում է.

Բրիտանացի փոքրիկ յոթ ամսական Ջուլիան Փրացզ-Բանդրեսը Ֆրանսիական Ալպերում կործանված Airbus A320-ի ամենափոքրիկ ուղևորն էր: Daily Mail-ը հրապարակել է փոքրիկի և նրա մայրիկի՝ Մարինա Բանդրեսի գրկախանռված լուսանկարը, որն արվել է երեխայի ծնվելուց հետո առաջին անգամ: 

Մայրն ու երեխան վերադառնում էին Իսպանիայից. մայրը ծնունդով իսպանացի էր և աշխատում էր Մանչեսթերում որպես ռեժիսոր: Նրանք մեկնել էին Իսպանիա՝ ներկա գտնվելու նրա բարեկամի հուղարկավորությանը: 

Մարինա Բանդերսի հայրը ասել է, որ չեն կարողացել դեպի Մեծ Բրիտանիա ուղիղ չվերթի տոմս գտնել և նրանք՝ մայր ու որդի, ստիպված են եղել Դյուսելդորֆով գնալ Մեծ Բրիտանիա: Այդ պատճառով նրանք նստել են Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus A320 օդանավը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ