Երևանի Սեբաստիա փողոցում տաքսի ծառայությանը պատկանող մեքենա է այրվել


19:52 , 26 մարտ, 2015

Lurer.com-ը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 25-ին ժամը 23.14-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.28-ին, մարվել 23.33-ին: Ամբողջությամբ այրվել է «Էլեն» տաքսի ծառայությանը պատկանող «Դեո Նեքսիա» մակնիշի Լ1809 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ Ա/ Ծ/) սրահը: