Ուկրաինական հարցի լուծումը կնպաստի ԵՏՄ-ի հետ հարաբերությունների ազրագացմանը. Ֆրանսուա Օլանդ


18:46 , 26 մարտ, 2015

Replik.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը կարծում է, որ ուկրաինական հարցի լուծումը կնպաստի Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների զարգացմանը, այս մասին նա հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ հանդիպման արդյունքներում:

«Մենք երկար քննարկել են Կենտրոնական Ասիայում ստեղծված իրավիճակը: Ցանկանում ենք, որ Ուկրաինայում խաղաղությունն իրական լինի, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև խորը և կայուն հարաբերություններ հաստատվեն, որպեսզի հարցերի մի ամբողջ շարք դրական լուծում ստանան, ես նկատի ունեմ Ուկրաինան նույնպես»,-հայտարարել է Օլանդը:

Իր հերթին Ղրղզստանի նախագահը նշել է, որ երկու երկրների ղեկավարները խոսել են ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին, որը պետք է տեղի ունենա այս տարի մայիսին: