Ֆրանսիայում տեղի ունեցած ավիավթարից ահաբեկչության «հոտ է գալիս». երկրորդ օդաչուն ինքնաթիռը կանխամտածված անկման է տարել


18:16 , 26 մարտ, 2015

Germanwings A320 crashes over French AlpsNyut.am-ը գրում է.

Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, Ֆրանսիայի դատախազությունը, որը վարում է Airbus А-320 ինքնաթիռի աղետի գործով հետաքննությունը, հաստատել է, որ կան ծանրակշիռ հիմքեր պնդելու, որ աղետը եղել է ինքնաթիռը կանխամտածված ոչնչացնելու հետևանք, և որ դրանում մեղավոր է երկրորդ օդաչուն:
Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը մարտի 26-ին հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ, իր տվյալներով, ինքնաթիռի երկրորդ օդաչուն՝ 28-ամյա Անդրեաս Լյուբիտցը հատուկ արգելափակել է անձնակազմի խցիկի դուռն այն բանից հետո, երբ հրամանատարը դուրս է եկել խցիկից, ինչից հետո կանխամտածված ինքնաթիռը տարել է անկման: «Սա վարկած է, որն այս պահին ինձ ամենահավանականն է թվում», – ասել է Մարսելի դատախազը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ