Գաստրիկի, Տլեի ու Ծգլի կալանքի որոշումը անհիմն է. պաշտպան


18:10 , 26 մարտ, 2015

1in.am-ը գրում է.

Քննիչը չկարողացավ ապացույցներ ներկայացնել, որոնցով կկարողանար համոզել պաշտպանական կողմին, որ առկա է հիմնավոր կասկածը»,- Գաստրիկի, Տլեի ու Ծգլի կալանավորումից հետո ասաց նրանց պաշտպան Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը երեք դեպքում էլ բացարձակ անհիմն է եղել:

Լուսինե Սահակյանը նշեց նաև, որ դատարանը մերժել է կալանքի փոխարեն որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը: «Դատարանի որոշումները ակնհայտ անհիմն էին: Չպատճառաբանվեց նաև գրավի միջնորդության մերժումը»,-ասաց փաստաբանը:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչ հանգամանքներ են դրդել 10 օր փախուստից հետո ներկայանալ նախաքննական մարմնին, փաստաբանն ասաց. «Մեր առանձնատեսակցության ժամանակ հայտնած տեղեկությունները գաղտնի են, և ես չեմ կարող հրապարակել դրանք»:

Փաստաբանն ասաց նաև, որ պատրաստվում է բողոքարկել իր պաշտպանյալների նկատմամբ կիրառված կալանքի որոշումը:
Լուսինե Սահակյանը հրաժարվեց պատասխանել այլ հարցերի, այդ թվում նաև հրաժարվեց հայտնել՝ իր պաշտպանյալները ընդունե՞լ են իրենց առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ: