17:33 , 26 մարտ, 2015
Yerkir.am-ը գրում է.
Քիչ առաջ Կոնտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կալանավորման որոշում կայացրեց նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց տեղի ունեցած սպանությունների մեջ մեղադրվող երրորդ մեղադրյալի` Վահան Հակոբյանի(Գաստիկի) նկատմամբ:
Հիշեցնենք, որ մինչ այդ կալանավորվել էին այս գործով մեղադրյալ Սարգիս Գրիգորյանն(Ծգլ) ու Սարգիս Հախումյանը(Տլե): Դատարանի դահլիճից կալանավորվածներին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Հիշեցնենք, որ նրանց մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով։ Գործը քննվում է ԱԱԾ վարույթում