Պեսկովն ասել է, թե ինչպես է Պուտինը նշելու նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվելու 15-ամյակը


17:01 , 26 մարտ, 2015

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի նշելու երկրի նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվելու 15-ամյակը: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փախանցում է ՏԱՍՍ-ը:

«Այդ առումով ոչինչ չի պլանավորվում»,- ասել է Պեսկովը՝ հստակեցնելով, որ նախագահն այսօր բացառապես աշխատանքային օրակարգ ունի:

Լրագրողները նաև հետաքրքրվել են Պեսկովից, թե նման դեպքում կա՞ արդյոք նախագահին շնորհավորելու պրակտիկա:

«Ես նման ավանդույթի մասին տեղյակ չեմ»,- հայտարարել է նա: