16:27 , 26 մարտ, 2015
Yerkir.am-ը գրում է.
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդարյանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը և երկամսյա կալանքի որոշում կայացրեց Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով մեղադրյալ Սարգիս Հախումյանի՝ Տլեի նկատմամբ:
Դատարանից Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին նույն դատավորը քննում է Գաստիկի՝ Վահան Հակոբյանի խափանման միջոցի ընտրության հարցը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կենտրոնի դատարանը կալանավորեց Երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ մեղադրվող Ծգլին: