16:42 , 26 մարտ, 2015Չինաստանի Ջիանգխի շրջանի Ջիուջիանգ բնակավայրում ալկիոնները թևիկներով զարկում են միմյանց։

Հնդկաստանի Պունջաբ բնակավայրում ծարավ կապիկը փորձում է բացել ջրի ծորակը։

Բևեռային արջի արու քոթոթը խաղում է իր մայրիկի հետ Գերմանիայի Ռոսթոք կենդանաբանական այգում։ Քոթոթին կանվանակոչեն այս ամսվա 31-ին։

Արկանզասում և Օկլահոմայում առնվազն երեք տորնադոներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում մեկ մարդ է զոհվել, ու մի քանիսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։

Վիկտոր Ռոնինգը կարգի է բերում Քարահունջի շրջակայքի խոտը՝ 2015թ-ի տուրիստական սեզոնի մեկնարկին ընդառաջ։

Սիրիայի հյուսիսային շրջանի Իդլիբ քաղաքում ապստամբ մարտիկը զննում է հրանոթի ներսը։

Ձախից աջ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռաջոյը հարգանքի տուրք են մատուցում Ալպերում վթարված A320 ինքնաթիռի զոհերի հիշատակին։

Չինաստանի Պեկին քաղաքում «Mercedes-Benz» նորաձևության շաբաթվա ընթացքում մոդելը ներկայացնում է դիզայներ «BIFT·BGU·SCU»-ի ստեղծագործությունները։

Գազայի Ռաֆա բնակավայրում ալ-Աքսա Մարտի բրիգադի պաղեստինցի զինվորականները մասնակցում են «հակաիսրայելական» ռազմավարժություններին։

Սիրիացի քրդուհին երեխայի հետ քայլում է փլատակների ենթարկված Քոբանի քաղաքով։ Իսլամական պետության մարտիկները հետ են շպրտվել Քոբանիից քրդերի ու դաշնակիցների ռազմական ուժերի կողմից հունվարի 26-ին։

Ժիջյանգ նահանգի Լինհայ քաղաքի տարրական դպրոցի աշակերտներն առավոտյան մարմնամարզություն են անում գնդակներով։
