ԵՄ-ն կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին զերծ մնալ սադրանքներից


14:54 , 26 մարտ, 2015

Ankakh.com-ը գրում է.

Եվրոպական միությունը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին զերծ մնալ գործողություններից և հայտարարություններից, որոնք կնպաստեն լարվածության ուժեղացմանն ու խաղաղ գործընթացի տապալմանը: Այս մասին ասվում է ԵՄ-ի՝ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի առաջընթացի վերաբերյալ զեկույցում:

Ինչպես հաղորդում է “Թրենդ” գործակալությունը, զեկույցում նշված է, որ նախորդ տարի լրացավ 20-ամյակը, ինչ ստորագրվել է հրադադարի մասին համաձայնագիրը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ պահպանված փակուղային իրավիճակի ֆոնին:

“Անվտանգության հետ կապված իրավիճակը շարունակում է լուրջ խնդիր մնալ միջադեպերի և զոհերի ֆոնին, որոնց թիվը 1994թ.-ից ի վեր դարձել է աննախադեպ”,-ասվում է զեկույցում: