Առեղծաված Ֆրանսիայում կործանված օդանավի գործում. Օդաչուներից մեկը խցիկում չի եղել


14:48 , 26 մարտ, 2015

Replik.am-ը գրում է.

Ֆրանսիական Ալպերում երկու օր առաջ կործանված Airbus A320 օդանավի օդաչուներից մեկը վթարից առաջ լքել է օդաչուների խցիկը և չի կարողացել վերադառնալ, գրում է The New York Times-ը: Ինչպես հայտնել է քննիչներից մեկը, օդաչուի բացակայությունը վթարի պահին հաստատվել է «սև արկղերի» օգնությամբ:

Նշվում է, որ օդաչուն թակել է խցիկի դուռը և ցանկացել է ներս մտնել, սակայն պատասխան չի ստացել:

Lufthansa (Germanwings-ի մայր ընկերությունը ) դեռ պաշտոնապես չի հաստատել  The New York Times-ի հոդվածը:

Ավելի վաղ հայտնվում էր, որ վթարի պահին օդաչուները կարող է եղած լինեն անգիտակից վիճակում:
Հավելենք նաև, որ այս ողբերգական վթարը խլեց 150 մարդու կյանք: