Ամերիկացի գիտնականներն անհանգստացած են թերմիտների արագ բազմացմամբ


14:42 , 26 մարտ, 2015

1336175714_006_21416_61in.am-ը գրում է.

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի գիտնականները պարզել են, որ թերմիտների 2 ագրեսիվ տեսակներ 2 անգամ ավելի արագ են խաչասերվում և սերունդ տալիս, քան սովորաբար: Նրանց եզրակացությունները հրապարակված են Plos One ամսագրում:

Նրանց եզրակացությունները մտավախություն են առաջացնում, որ ապագայում վնասատուները կկարողանան ավելի մեծ վնաս հասցնել, քան այժմ:

Երկու տեսակներն էլ Ֆլորիդայում հայտնվել են վերջին 30 տարում մարդու գործունեության պատճառով:

Գիտնականները պարզել են, որ այժմ նրանց բնակության տարածքները սկսել են հատվել, և ասիական թերմիտների արուները այլ տեսակի էգերի են նախընտրում:

Թերմիտների գաղութները ձևավորվում են տարիներով, այնպես որ՝ մոտ ժամանակներս չի հաջողվի իմանալ՝ արդյոք դրանց սերունդները կարո՞ղ են բազմանալ:

Թերմիտներից վնասը համաշխարհային մասշտաբով գնահատվում է տարեկան 40 մլրդ դոլար: