Տղերքը չեն հասկացել, որ ԲՀԿ-ի մեջքը ջարդելուց հետո իրավիճակը փոխված է


14:40 , 26 մարտ, 2015

Նախախորհրդարանի հիմնական պրոբլեմը նրանում ա, որ երկրում ԲՀԿ-ի մեջքը ջարդելուց հետո իրավիճակը փոխված է, այդ թվում նաև ֆինանսական և լրատվական ռեսուրսները երկիրն ապակայունացնելու համար ցամաքել են:

Բայց տղերքը դա, չգիտես ինչու, չեն հասկացել ու համառությամբ շարունակում են հրապարակել Գալիպոլիում ապրիլի քսանչորսին տժժացող որոշ երկրների ծրագրային կետերը: Չհասկանալով, որ իրեն մեջքին կանգնողը ու դուխ տվողը հիմա միմիայն Օլիմպիական կոմիտեով ա զբաղված, իսկ իրենք գլոբալ նախագծի փոքր և ռադիկալ դրվագն էին ընդամենը:

Իսկ դա շատ վատ է, քանի որ իրականությունից կտրված մարդը, ապագայում բախվելով դառը իրականության հետ, հետագայում երկար ժամանակ չի կարողանում վերադառնալ հասարակություն:

Հ.Գ. Լրագրողներ ջան, մի բան խնդրեմ, կարո՞ղ եք ճշտել, Սայաթ-Նովա 5/5 հասցեով գրանցված հասցեով ՆԱԽԱգրասենյակը հոսանքի/գազի/ջրի պարտք ունի՞, թե՞ ամեն ամիս խելոք ռեժիմին մուծվում են։