14:36 , 26 մարտ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին այսօր ժամանել է Օման։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia-ն։ Եմենի նախագահն այստեղ է ժամանել հետախուզության ղեկավար Ալի Ալ-Ահմեդիի հետ։
Քիչ առաջ հայտնի է դարձել նաև, որ Եմենի իշխանությունները որոշում են կայացրել փակելու երկրի խոշորագույն նավահանգիստները։
Հիշեցնենք, որ այս գիշեր Սաուդյան Արաբիայի գլխավոր միջազգային կոալիցիան ռմբակոծության է ենթարկել Սանայում ապստամբների ձեռքում գտնվող միջազգային օդանավակայանը։