14:16 , 26 մարտ, 2015Interpress.am-ը գրում է.
Օրերս 19.15-ին հայկական եկեղեցիներն ամբողջ աշխարհում սկսեցին հնչեցնել իրենց զանգերը: Ժամն ընտրված էր խորհրդանշորեն հիշեցնելու 1915 թվականը, և այս կերպ նախօրեին հիշատակել Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը: Նախաձեռնությունը, որն առաջարկել է պատրիարք Գարեգին Երկրորդը, միավորում էր հայկական համայնքներն ամբողջ աշխարհում:
Բայց կար մի ուշագրավ բացառություն: Թուրքիայի ամբողջ տարածքում Կոնստանդնուպոլսի հայկական պատրիարքարանի եկեղեցիները չեն մասնակցել միջոցառմանը: Երկլեզու հայկական շաբաթաթերթերը Ստամբուլում հաղորդում են, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, պատրիարքարանի ներկայիս գլխավոր փոխանորդն, ասել է, որ հայ համայնքները տարելիցը նշելու են հոգեհանգստյան արարողությամբ և աղոթքներով, բայց առանց եկեղեցական հարյուր զանգերի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ