14:04 , 26 մարտ, 2015
Yerkir.am-ը գրում է.
Մարտի 19-ի դիվերսիայի ժամանակ վիրավորված զինծառայող Սամվել Հակոբյանը, ով, ցավոք, այսօր մահացավ, Արարատի մարզի Արեւաբույր գյուղից էր: Գյուղապետ Մարտին Ավետիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ Սամվելը դեկտեմբերին պետք է զորացրվեր: Ըստ նրա` ընտանիքն ապրում էր սոցիալապես վատ պայմաններում:
Սամվելը եղբոր հետ էր ծառայում: Եղբորն արդեն արձակուրդ են տվել, գյուղ է գնացել:
«Շատ ընտիր, համեստ երեխա էր, սպորտսմեն տղա էր, մրցումների էր մասնակցում, մեկ անգամ էլ համահայաստանյան մրցումների ժամանակ երկրորդ տեղն է զբաղեցրել»,- պատմեց գյուղապետը: