13:34 , 26 մարտ, 2015
Ընդառաջելով աշխատաշուկայի պահանջներին, ինչպես նաև քայլեր ձեռնարկելով ազգային մշակույթի պահպանման համար՝ այսօր ՀՀ Կառավարության որոշմամբ նախնական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագիտությունների ցանկն ընդլայնվեց ևս երեքով:
Հայաստանում այսուհետ կտրվեն «ազգային նվագարանների պատրաստող և նորոգող», «վեբ-դիզայներ» և «տեխնիկ-ագրոնոմ» որակավորումներ: