Ինչպե՞ս երկիրը զարգանա, երբ բոլորն ուզում են ապրել կպցնելով, ոչ թե ստեղծելով


11:55 , 26 մարտ, 2015

Ասում են՝ երկիրը չի զարգանում, առաջընթաց չկա, է որտեղի՞ց լինի, երբ երկրի բոլոր սեկտորներում բոլորն ուզում են ապրել կպցնելով, ոչ թե ստեղծելով, երկիրը նմանվել է կանգնած գնացքի, որտեղ բոլորն ուզում են լինել վագոն՝ ինչ-որ լոկոմոտիվին կպած՝ էժանագին շուստրու հոգեբանությամբ, դե թո ուրիշն անի, մենք խի՞ անենք որ, չկա լոկոմոտիվի հոգեբանությամբ մեկը, հասկանում եք, չկա, սա շատ լուրջ ողբերգություն է: Ամբողջ կյանքում ինձ համոզել են, որ հայերը շատ ստեղծագործ ժողովուրդ են՝ հրաշալի մտավոր կարողություններով, ու որպես ապացույց օրինակներով փորձել են ապացուցել նախնադարից սկսած մինչև 2005 թիվ: Ու դրանից հետո մեր ստեղծագործ կյանքը մահացավ, թաղեցինք, որի վրա պիտի քար քաշենք ու վրան ծեծենք Մ.Թ.Ա 3568- Մ.Թ. 2005: Նայում ես մեր նոր երգերը, չկա երգ, բոլորն էստեղից-էնտեղից գողացած, իրար կպցրած, խայտառակ անորակ նմանեցրած եսիմինչեր:
Ֆիլմերը՝ հոլիվուդյան ֆիլմերին նմանեցրած սյուժեներ, գողացված ու ավելի գռեհկացված սցենարներ: Բիզնեսի ոլորտը, մարդիկ դարան մտած բորենու նման սպասում են՝ մեկն ինչ-որ բան ստեղծի հիմնի աշխատի, որ բոլորը նմանակեն ու սկսեն:
Լրատվական դաշտը նույնիսկ ինստիտուտ ավարտած լրագրողը կամ ուհին նույնիսկ ալարում է՝ գրածս նյութին վերնագիր մտածի, պատկերացնո՞ւմ եք պատրաստի նյութին նա նույնիսկ չի փորձում առաջինը տանել, սպասում է, որ ինչ-որ մեկը տանի, տեսնի՝ դիտելիություն ունենում է, ինչպես է վերնագրում, նոր ինքը մի թեթև նեղություն չքաշի: 
Նույնիսկ աղջիկների մեջ է վերացել անհատականությունը, որ նայում ես մեծամասնությանը, ոնց որ նույն մայրը բերած լինի՝ նույն ճաշակը, նույն դիմահարդարումը, նույն լեքսիկոնը, գրողը տանի՝ նույնիսկ գրելուց նույն տառասխալները:
Անցնեմ տղերքին, որոշ բացառություններ հանած՝ բոլորը մտածում են միայն կպցնելու մասին, լինի փող, լինի աղջիկ, թե մեքենա, չեմ տեսնում ստեղծագործ ոչ մի բան: Նույնիսկ աղջիկ կպցնելուց են կոպի պաստ անում ուրիշների հաճոյախոսություններն ու ուղարկում նրանց:
Արա բա հարսանիքները, բոլորը միատեսակ, միանման, նույն ցուցադրական ու էստեղից-էնտեղից վերցրած ամենավատ սովորույթներն ու ավանդույթները՝ միախառնած գռեհիկ մատուցմամբ: Ու այս ախտն այնքան է խորացել, որ ցանկացած այլ կերպ մտածողի ու ստեղծագործ մարդու արդեն հանրությունը դիտում է որպես տարօրինակի, աննորմալի, ու այսքանից հետո եթե մտածում եք, որ կարող եք լինել կցորդ վագոնի կարգավիճակում ու զարգանալ, սխալվում եք: