Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է


10:24 , 26 մարտ, 2015

Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել էPanorama.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին` ժամը 20:25-ին, ահազանգ էր ստացվել, որ իր շենքի շքամուտքում բռնության է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությամբ պարզվել են պատգամավորի նկատմամբ կիրառված բռնության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նախաքննությամբ մասնավորապես հիմնավորվել է, որ 2014թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ քաղաքացի Ա.Սվազյանը շենքի շքամուտքում բռունցքով հարվածել է Արամ Մանուկյանի դեմքին։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հարվածի հետեւանքով Ա.Մանուկյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով՝ նկատի ունենալով, որ վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը վեց օրից ավելի է, բայց ոչ ավելի քան 21 օրից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ