ԱՄՆ-ը PayPal-ին տուգանել է 7 մլն դոլարով պատժամիջոցային ռեժիմը խախտելու համար


10:17 , 26 մարտ, 2015

paypal2013-05-1-02.32.331in.am-ը գրում է.

PayPal վճարային համակարգը համաձայնել է ամերիկյան իշխանություններին վճարել մոտ 7.7 մլն դոլարի չափով տուգանք այն պատճառով, որ, ենթադրաբար, խախտել է մի շարք երկրների նկատմամբ պատժամիջոցային ռեժիմը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Ինչպես հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, խոսքը մի քանի տասնյակ գործարքների մասին է, որոնք իրականացվել է ընդհանուր առմամբ մինչև 2013 թվականը, և որոնք այս կամ այն կերպ կապված են այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Իրանը, Կուբան, Սուդանը, ինչպես նաև այն անձանց հետո, ովքեր ներառված են ամերիկյան «սև ցուցակներում»։