«Հրապարակ». Տիգրան Ուրիխանյանը երեկ ԲՀԿ–ից դուրս գալու դիմում է գրել


07:31 , 26 մարտ, 2015

«Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը երեկ կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել, որի մասին կհայտարարի այսօր: Ուրիխանյանը փետրվարյան իրադարձություններից հետո որոշել է այլևս չքայլել ԲՀԿ-ի հետ, քանի որ համաձայն չէ նոր ԲՀԿ-ի մեղմ ու կառուցողական դիրքորոշումների հետ: Նա շաբաթներ առաջ «Քաղաքացիական շտաբ» նախաձեռնություն ստեղծելու հայտ է ներկայացրել, հիմա էլ որոշել է այն դարձնել կուսակցություն: Իսկ դրա համար ԲՀԿ-ից դուրս գալը պարտադիր քայլ է: Հիշեցնենք նաև, որ Քաղաքացիական շտաբի հիմնադիր համագումարը նախատեսված է մայիսի 2-ին»,–գրում է թերթը։