06:28 , 26 մարտ, 20151in.am–ը գրում է.

Ամերիկացի նավթային մագնատ, ներդրումային BP Capital Management ընկերության ղեկավար Թոմաս Բուն Փիքենսը կանխատեսել է, որ մինչև 2016-ի վերջ նավթի գինը մեկ բարելի դիմաց կաճի մինչև 100 դոլար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Այս մասին միլիարդատերը հայտարարել է Սան Ֆրանցիսկոյում` Commonwealth Club of California ոչ կառավարական կազմակերպության հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ Փիքենսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում թերթաքարի արդյունաբերությունը կիրականացնի նավթի ծավալների գերազանցող պահանջարկ և պետք է նվազեցնի արդյունահանումը նավթի համաշխարհային գների համար` նմանատիպ գործողություն Սաուդյան Արաբիայից սպասելու փոխարեն: