Գերմանիան կվերադարձնի Մատիսի գողացված կտավը


04:28 , 26 մարտ, 2015

1in.am–ը գրում է.

4b0015875d99c3992d03bc466af5f1bb_XL

Ֆրանսիացի նկարիչ Անրի Մատիսի նկարած կտավը, որը պահպանվում էր մասնավոր հավաքածուում, կվերադարձվի հրեա ընտանիքին, որն այն տնօրինել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, գրում է BBC-ն:

Մոտավորապես 20 միլիոն դոլար գնահատվող կտավը գտնվել է գերմանացի Կորնելիուս Գուրլիտի հավաքածուում, ով հավաքել է արվեստի այն գործերը, որոնք հրեաներից բռնագրավել են 1930-1940-ականներին:

2014թ. հունիսին գերմանական կառավարության լիազոր ներկայացուցիչը պարզել է, որ Մատիսի կտավը հափշտակվել է փարիզեցի Փոլ Ռոզենբերգի մոտից: Գերմանիան խոստացել է վերադարձնել այն, ինչպես նաև ևս երկու կտավներ Ռոզենբերգի ժառանգներին: