00:59 , 19 հոկտեմբեր, 2012
Բյուզանդիայի մեջ հայ բառը հոմանիշ էր ազնվականության և քաջարիության:
Որքա՜ն հպարտանալու բան կունենային հայերը, եթե իմանային իրենց պատմությունը: Դժբախտաբար չգիտեն:
Ֆինլեյն, անգլիացի պատմաբան, տասնիններորդ դարի վերջ
***
Հայերը ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում՝ քաղաքակրթվածության տեսակետից: Ասում եմ ձեզ, որ եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք առնելու աշխարհում, և նրանք ազատ իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն ամբողջ մնացյալ մարդկությանը: Այդ է, որ գիտեն թուրքերը և սարսափում են, և հույներն էլ և … մենք բոլորս, որ գիտենք նրանց:
Լորենս Արաբացի (1888-1935), Բրիտանական լեգենդար հետախույզ, արևելագետ, Մեծ Բրիտանիայի «Ինտելիջընս սերվիս» գաղտնի ծառայության գործակալ:
***
Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը:
Հենրիխ Շլիմանը (1822 հունվարի 6 - 1890 դեկտեմբերի 26), գերմանացի գործարար և հնագետ
***
Ուզում եմ ասել, որ մեր ժողովուրդը շարունակում է ապրել առանց աշխարհայեցողութեան: Բացայայտ է, որ օրգանապէս ամբողջական մի պատկերացում աշխարհի եւ իր սեփական գոյութեան իմաստի մասին` պիտի հեշտացնէր իր պարբերական վերանորոգումները, որով եւ` իր ինքնապաշտպանութիւնը:
Գարեգին Նժդեհ (հունվար 1, 1886 - դեկտեմբեր 21, 1955), հայ պետական, ռազմական և դաշնակցական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր
***
Գիտնական Յոզեֆ Ստրջիգվսկին իր «Հայ ճարտարապետությունը և Եվրոպան» աշխատության մեջ (1918թ.) հայ եկեղեցական ճարտարապետությունը համարել է մայրը, նախատիպարը Պոլսի Սուրբ Սոֆիայի, Աախենի, Քյոլնի հռչակավոր մայր տաճարների: Նա գտնում էր, որ Եվրոպայի արվեստը Արևելքից և, առաջին հերթին, Հայաստանից է գալիս:
***
Գերմանացի Գերհարդ Քլինգեն դեռ հարյուր տարի առաջ է վկայել, որ հայերն են հայտնագործել թուլիում արծաթը, հայտնաբերել պողպատը, աջակցել և կրթել իրենց շրջապատող հարևաններին:
***
Երանի նրան, որ հայոց գնդի տերն է. այդպիսի տիրասեր և միաբան ու միամիտք զորաց, որոնց գնդից ու նշաններից հուր ու բոց կելներ:
Շապուհ, Սասանյան Պարսկաստանի թագավոր, «արքայից արքա» 243 - 273 թթ։ Արտաշիր I-ի՝ Սասանյանների արքայական հարստության հիմնադրի որդին էր։
***
Հայերը աշխարհի լավագույն մարդիկ են:
Փիթոն դը Թուրնֆոր (1656- 1708թթ.), ֆրանսիացի բուսաբան-ճանապարհորդ
***
Հայերը քրիստոնյա քաղաքակրթության հնագույն ժողովուրդներից են, աշխարհի ամենախաղաղասեր, նախաձեռնող և խոհեմամիտ ազգերից մեկը:
Ֆրեդերիկ Շոպեն (1810 մարտի 1 - 1849 հոկտեմբերի 17), լեհ կոմպոզիտոր
***
Հայերը խորը հետք են թողել մեր երկրի պատմության մեջ և մեծ ներդրում ունեցել պետության զարգացման գործում, ինչի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող օրխիդեա ծաղիկը անվանակոչված է ծագումով հայ սինգապուրցի Վանդա Ժոակիմի անվամբ: Երկրում առաջին եկեղեցին դեռ 19-րդ դարում կառուցել են հենց քրիստոնյա հայերը:
Սինգապուրի Հանրապետության Նախագահ Թոնի Թան Կեն (2 մարտ, 2012)
***
Բյուզանդիան իր հիանալի զինվորների համար պարտական է Հայաստանին, քանի որ 10-րդ դարում հայկական ջոկատները բյուզանդական բանակի լավագույն մասն էին կազմում:
Շառլ Դիլ