Համաշխարհային պոռնոինդուստրիայում դեռևս չեն կարողացել նկարահանել նման այլասերված ու զզվելի պոռնոֆիլմ


23:37 , 25 մարտ, 2015

Եկել եմ տուն, խոհանոցում նստած հաց եմ ուտում, մայրս էլ սերիալ է նայում: Սերիալում երկու հոգի խոսում են, մեկը մյուսին 50 վայրկյան հաճախականությամբ ապտակում է, չէ, կներեք լավ, չհնչեց՝ չռփում է, հետո զգացի, բայց չհավատացի ու ստիպված ճշտեցի, որ սա չռփում է ոչ ավել, ոչ պակաս սեփական հորը: Հետո անցավ հաջորդ էպիզոդ, տեսնեմ՝ Յա Գարեգին Նժդեհն է, սա էլ մեկին է ինտենսիվ չռփում, վիրավորում, ուշադրությունս լարեցի, տեսնեմ գործ տալ-չտալու թեմա է, ու չռփում է որդուն՝ աներոջ դեմ ցուցմունք չտալու համար: Վերջում էլ տեսնեմ՝ Յա Գարեգին Նժդեհը մեկին էլ չռփեց, գցեց, խեղդեց, պարզվեց՝ դա էլ հորեղբոր տղան էր:
Համոզված եմ՝ համաշխարհային պոռնոինդուստրիայում դեռևս մինչ այժմ չեն կարողացել նկարահանել նման այլասերված ու զզվելի պոռնոֆիլմ, ուղղակի մտքների թռիչքն այդ բարձրության չի հասել, ինչպես մեր Դիանայինը: