Բողո՜ք, բողո՜ք... Դարձել ենք «Մեր Բակը» ֆիլմի՝ ամեն ինչից բողոքող հերոսուհին


23:22 , 25 մարտ, 2015

Բողո՜ք, բողո՜ք... Դարձել ենք «Մեր Բակը» ֆիլմի հերոսուհին՝ յախք էս ինչ կեղտոտ պադեզդ ա, յախք էս ինչ ա... Եկեք մի պահ ինքներս մեզ նայենք, մեր տուն ու տեղին նայենք, մեր բակին նայենք, լրիվ իդեալական վիճակ ա՞: Երեք անդամ ունեցող ընտանիքում բողոքում են քիչ լինելու համար, բազմազավակ ընտանիքում՝ շատ լինելուց:
Հայաստանի քաղաքների բնակիչները բողոքում են, որ մայրաքաղաքն իրենց քաղաքը չի, որ օդնավակայանն իրենց մոտ չի... Մեկը բողոքում ա դարերի խորքից եկող քրիստոնեությունից, մեկը հեթանոս հային հայ չի համարում, որովհետև իրան հեթանոսն իր հերթին հայ չի համարում, մեկի սրտով չի ինչ-որ ազգի զբոսաշրջիկի այցը մեր երկիր, մյուսն էլ չի ուզում ընդհանրապես դրսից մարդ գա, որ մեր ման եկող աղջիկները թթվեն Ծերեթելիի վրա... Սովետի ժամանակ էն էր լավ, որ բոլորն աշխատում էին, ու պարապ զավզակողներ չկային: