Հավի ձուն ծխախոտի պես վտանգավոր է. գիտնականներ


23:02 , 25 մարտ, 2015

15997901in.am-ը գրում է․

Դևիդ Սփենսի գլխավորությամբ կանադացի գիտնականների խումբը պարզել է, որ մարդու կողմից օգտագործվող ձվերի որակն անմիջականորեն ազդում է նրա առողջության վրա: Այս ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Atherosclerosis ամսագրում:

Գիտնականներ եզրահանգումների համաձայն, ովքեր 1200 հիվանդների են հետևել, հավի ձվերի սիրահարների մոտ աթերոսկլերոզի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև նախակաթվածային և նախաինֆարկտային վիճակներ են հայտնաբերվել:

Գիտնականները նշում են, որ խոլեստերինի օրական չափաբաժինը սրտային հիվանդությունների հակված մարդկանց համար 200մգ է կազմում, իսկ մեկ մեծ ձուն 237մգ խոլեստերին է պարունակում: