Թուրք գրողը Հայաստանի մասին վեպ է գրել


22:56 , 25 մարտ, 2015

Replik.am-ը գրում է․

Թուրք գրող, լրագրող Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուին  օրերես հանրության դատին է  հանձնել «Ֆիդայիի հեղափոխությունը. Հայաստանում կորած ժառանգությունը» գեղարվեստական վեպը, որտեղ հեղինակը պատմում է թուրք գործակալ Ջևքեթ Սամիի մասին, ով գործունեություն է ծավալում Հայաստանում:

Աղբյուրը հայտնում է, որ թուրք գործակալը ներդրվել է Հայաստանում գործող «Ֆիդայի կոմիտեի» կազմում, որը հեղաշրջում է պատրաստում զինվորական անցյալ ունեցող գործող նախագահի դեմ: Նշվում է, որ լրտեսական գործունեության ընթացքում էլ Սամին բացահայտում է, որ Հայաստանում ազգականներ ունի: Բացի դրանից, վեպում արծարծվում են Հայաստանում սոցիալական իրավիճակը, Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի քաղաքական դերերը, Արցախյան հակամարտության և Հայոց ցեղասպանության հարցերը։