Եմենի նախագահը շարունակում է մնալ երկրում


22:13 , 25 մարտ, 2015

10714693_359705394185571_890780829_nAraratnews.am-ը գրում է․

Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին գտնվում է երկրի տարածքում` Ադենայում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Աղբյուրը նման տեղեկություն է ստացել Եմենի արտաքին գործերի նախարարի և Հադիի մերձավոր շրջապատի կողմից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ նախագահը նավով դուրս է եկել ծով` լքելով երկիրը:

Նշենք, որ երկրում պետական հեղաշրջում իրականացրած հոուսիտների աջակիցները ավելի վաղ գրոհ էին սկսել Ադենա քաղաքի ուղղությամբ: