Երբ այս հարսը պատրաստվում էր հարսանեկան իր երազային ֆոտոշարքին, պատկերացում անգամ չուներ, որ իր հետ կարող է նման դժբախտություն տեղի ունենալ


22:07 , 25 մարտ, 2015

Wedding.am-ը գրում է․

Իր հարսանեկան ֆոտոշարքի համար ամերիկուհի Լորեն Մահաֆեյը որոշել էր դիմել օրիգինալ տարբերակի և այն անցկացնել ձիու վրա նստած: Մինչև նկարահանումը նա գեղեցկության սրահում մի քանի ժամ է ծախսում արտակարգ տեսք ստանալու համար և պատրաստ լինելու պես գնում է այն լողափ, որտեղ պետք է անցներ ֆոտոշարքի նկարահանում: Հարսին այնտեղ արդեն սպասում էր ձին, սակայն նա այդ օրը կարծես այնքան էլ բարեհամբույր չէր տրամադրված և որոշված կրեատիվ ֆոտոշարքը վերածեց «ավազե լոգանքի»: Անշուշտ, այս պատմությունը աղջիկը ընդմիշտ կհիշի:

1

Ոչինչ չէր կանխագուշակում այն, ինչ պետք է լիներ

2

«Ամեն ինչ շատ գեղեցիկ է լինելու»,- մտածում էր հարսը

3

«Չկռահեցիր»,- մտածեց ձին

4

Հենց հարսը բարձրացավ ձիու վրա, այն կտրուկ պոկվեց տեղից

5

Հարսի համար սկզբում միգուցե իսկապես զվարճալի էր

6

Իսկ հետո ոչ այնքան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ