21:49 , 25 մարտ, 2015
Araratnews.am-ը գրում է․
Թուրքիայի Հաքարի նահանգի՝ նախկինում գործող 150 եկեղեցիներից այժմ միայն 15-ն է կանգնուն։ Այս մասին գրում է «Ակօսը»։
Ինչ վերաբերում է կանգուն մնացած սակավաթիվ այդ եկեղեցիներին, դրանք նույնպես փլուզման եզրին են։ Այսպես, Քոչանըս (Քոչանիս) գյուղի ասորական Մար Շհալիթա եկեղեցին տարիներ շարունակ անուշադրության է մատնվել և այժմ վերածվում է ավերակների։
Պատմական այս կառույցներն ավերակների են վերածվել հատկապես գանձ որոնողների «ջանքերով»։ Որոշ ասորական և հայկական եկեղեցիներ որպես ախոռ են օգտագործվում։