21:43 , 25 մարտ, 2015Panorama.am-ը գրում է․
Այսօր ինքնակամ ներկայացել և կալանավորվել է մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Աշոտ Գրիգորյանը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ա.Գրիգորյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել մարտի 10-ին. Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ նախաքննական մարմինը մարտի 10-ին որոշում էր կայացրել նրան ներգրավել որպես մեղադրյալ՝ երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցում մարտի 7-ին տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ