Վիրահատությունից հետո վիրաբույժն անձեռոցիկը թողել հիվանդի մարմնի մեջ


21:15 , 25 մարտ, 2015

Replik.am-ը գրում է.

Եգիպտացի բժիշկները ստիպված կլինեն պատասխան տալ օրենքի առաջ 3-ամյա ռուս երեխայի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար: Հայտնվում է, որ փոքրիկը հիվանդանոցում հայտնվել է այն ժամանակ, երբ իր մայրիկի հետ հանգստանալիս է եղել Խուրգադում: Երեխան խնդիրներ է ունեցել կույրաղիքի հետ և եգիպտական բժշկական կենտրոններից մեկը կատարել է վիրահատություն: Սակայն, երբ երեխան վերադարձել է տուն, ստիպված է եղել ևս մեկ անգամ պառկել վիրահատական սեղանին:

Նշենք, որ Ռուսաստանում արդեն քրեական գործ է հարուցվել անզգուշության հետևանքով առողջությանը ծանր վնաս հասցնելու մասով: