17:50 , 25 մարտ, 2015Երեկ Թեյլոր Սվիֆթն իր նմանակի լուսանկարով կիսվեց «Tumblr» սոցկայքի իր էջում։ Նա ինքն էլ նոր էր հայտնաբերել, որ նմանակ ունի։ Լուսանկարին կից 25-ամյա երգչուհին գրել էր. «Ես կարծեցի, թե դա ես եմ»։
Մինչդեռ իրականում նկարում պատկերված աղջիկը Մորգան Ջենսենն է։ Նա երիտասարդ մոդել ու գրաֆիկական դիզայներ է։ Արիզոնայի այս բնակչուհին Թեյլոր Սվիֆթի երկրպագուներից է։ Նա հաճախ նմանակում է Թեյլորի ոճը, դիմահարդարումը, սանրվածքն ու հագուստը։

«Cosmopolitan»-ին տված հարցազրույցում Մորգանն ասել է, որ իր ուրախությանը չափ ու սահման չկար, երբ ինքն իմացավ, որ իր սիրելի աստղն իր էջում կիսվել է իր հրապարակած լուսանկարով։

Հարցազրույցներից մեկի ժամանակ երիտասարդ մոդելն ասել է.
Թեյլորն ամեն ինչ է ինձ համար, ու այն, որ նա տեսել էր իմ դեմքն ու կարծել, որ այն նման է իր դեմքին, ինձ համար մեծ ուրախություն էր։
Լուսանկարն առաջին անգամ տեղ էր գտել Մորգանի ընկերուհու՝ Քեյսիի բլոգում, ում հետ նա պատկերված է լուսանկարներից մի քանիսում։
![Big fan: When I saw [Taylor] had re-blogged it I screamed and threw my phone and for the next six hours after that I was an ugly mess, said Morgan, pictured with Taylors latest album, 1989](http://i.dailymail.co.uk/i/pix/2015/03/24/20/26F4668200000578-0-image-m-20_1427227654392.jpg)
Թելյոր Սվիֆթը շատ ուշադիր է իր երկրպագուների նկատմամբ։ Հունվար ամսին նա ինտերնետում տեսավ մի տեսահոլովակ, որում իր երկրպագուներից մեկը կատարում էր իր երգը։ Աստղն իմացավ նրա հասցեն ու նվերներ ուղարկեց նրան։ Դիտելով վերջին տեսանյութը՝ Դուք կտեսնեք, թե որքան հուզվեց այդ աղջիկը, երբ ստացավ նվերների փաթեթն իր կուռքից։ Անշուշտ վատ է, որ մարդիկ կուռքեր են պահում, սակայն լավ է, որ այդ կուռքերից առնվազն ոմանց աստղայինը չի տարել անգամ այդքան մեծ հանրային ուշադրությունից հետո։