Եթե վարկս չփակեմ, ու գան, ավտոս ձեռքիցս տանեն, Սեֆիլյանն ի՞նչ ա անելու՝ տաքսուս փո՞ղն ա տալու, թե՞ երկիրը «կփրկի» ու ավտոս կտա ձեռքս


17:37 , 25 մարտ, 2015

Հիմա որ ասեմ, կասեք. «Ինքն ազատամարտիկ ա, քո նմանի համար կյանք ա տվել, հայրենիք ա պաշտպանել, չէ՞»: Հա, հարց չկա, լռիվ համամիտ եմ ու լիքը շնորհակալ եմ և՛ իրանից, և՛ մնացած ազատամարտիկներից, բայց մարդ պիտի իրան հաշիվ տա՝ ինչ է անում.... 
Հիմա հարգարժան պարոնն ասում ա՝ եկեք վարկերիդ տոկոսները չմարեք.... Լավ.... Հիմա մի պահ պատկերացնենք... Ես էս պահին, իմ արև, վարկ ունեմ, որի տակ դրած ա ավտոս... Հիմա ես, լսելով պարոն Սեֆլիյանին, էս ամիս ու գալիք երկու ամիսը վարկս չփակեմ, ու եկան, ավտոս ձեռիցս առան, ինքն ի՞նչ ա անելու, ինքն ինչո՞վ ա պատասխան տալու՝ տաքսուս փո՞ղն ա տալու, թե՞ հեսա կգա, երկիրը «կփրկի» ու ավտոս կտա ձեռս։ Զարմանում եմ էլի, մարդ գոնե հայտարարություն տարածելուց առաջ մի պահ պիտի մտածի ու ինքնանպատակ բաներ չասի էլի... Էնքան որ պարապ չմնա: 
Հարգելիներս, լուրջ գործողություններ արեք, ու ոչ թե դուք հույսներդ դրեք ժողովրդի վրա ու ժողովրդի միջոցով ինչ-որ բան փորձեք անել, այ նենց արեք, որ ժողովուրդը ձեզ վրա հույս դնի ու ինքը ձեր միջոցով քայլեր անի: 
Թե չէ տատս էլ կարա կոչ անի ու վսյո:

Հ.Գ. Զարմանալին էն ա, որ էս մարդուն կարա մարդ լսի, վարվի էդ կոչով, հետո կանգնի կոտրած տաշտակի առաջ, ինչպես շատ-շատ «փրկիչների» ասածները լսեցին: 
Մի արեք էլի, մեղք է ժողովուրդը....