4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում


17:18 , 25 մարտ, 2015

4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ ԱդրբեջանումYerkir.am-ը գրում է.

Մարտի 25-ին, ժամը 14.09-ին ՍՊԾ պատասխանատու հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 13.49-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.560 և արևելյան երկայնության 46.300: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժը չի զգացվել: