17:08 , 25 մարտ, 2015Չինաստանի Տիան-շանի լեռներում հաջողվել է լուսանկարել հազվագյուտ իլի պիկա տեսակի կենդանուն...

...գիտնական Լի Ուիդոնգը, ով հայտնաբերել է տեսակը 1983թ-ին, պնդում է, որ կենդանուն առաջին անգամ են լուսանկարել վերջին 20 տարիների ընթացքում...

... փոքրիկ իլի պիկաների մասին, որոնք փափուկ խաղալիք են հիշեցնում, շատ քիչ բան է հայտնի, քանի որ տեսակին դեռևս չեն ուսումնասիրել։

Սոմալիայի Մոգադիշու բնակավայրում տղամարդն իր գլխին է տանում լողաձկանը։

Չինաստանի Հեյուան քաղաքի գետում 35-ամյա Խիաո Պանը հազվագյուտ տեսակի սալամանդր է հայտնաբերել։

Չինաստանի Բուբեյ նահանգի Շիյան բնակավայրում տղամարդը լուսանկարվում է կուձուի արմատների հետ, որը մարդու է հիշեցնում։ Տղամարդը պատմել է, որ կուձույի արմատը փորել է լեռներում ընկերոջ օգնությամբ։
Կուձուի արմատները, ծաղիկները և տերևներն օգտագործվում են չինական ավանդական բժշկության մեջ դեռ Ք.ա. 200թ-ից։

Եռակնանի այս անսովոր մեքենաները կօգտագործվեն ոստիկանության կողմից՝ օդանավակայաններում պատահարներին արագ արձագանքելու համար։ «Raptors» կոչվող այս մեքենաները, որոնք ժամում մինչև 40 կմ արագություն են զարգացնում, արտադրվել են բրիտանական «Ecospin» ընկերության կողմից ու գտնվում են իրենց փորձարկման մեկամսյա շրջանում։

Լոնդոնի Դաունինգ փողոցով անցնող աղվեսը։

Վիլարիկա հրաբխի ժայթքումը Չիլիի Պուկոն բնակավայրում։ Ակտիվացումից ի վեր հրաբուխն այժմ ամենաանկայուն շրջանում է գտնվում։

Քայլ Բիլը փորձում է պահել հավասարակշռությունը Ավստրալիայի Կապույտ լեռների քարայրների միջև ամրացրած պարանի վրա։

«Jaguar XF» մեքենան հնարքներ է կատարում՝ անցնելով ջրի վրայով անցնող մետաղալարերի վրայով։ Ջիմ Դաուդոլը մեքենան վարել է Լոնդոնում՝ ջրից 18 մետր բարձրության վրա ամրացված 34 մմ հաստություն ու 240 երկարություն ունեցող մետաղալարերի վրայով։

Թուրքիայի Ռիյհանլի կլինիկայում 13-ամյա Նասերլալա Իբրահիմը, ով իր ձախ ոտքը կորցրել է սիրիական քաղաքացիական պատերազմի ժամանակ, բռնում է ամրակներից՝ պրոթեզավորված ոտքով քայլել սովորելու համար։

Փենսիլվանիայի Բլու Բել բնակավայրում դպրոցի ավտոբուսը մխրճվել է բնակելի տան մեջ։ Ավտոբուսը 9 աշակերտներ էր տանում, ովքեր, բարեբախտաբար, ոչ մի վնասվածք չեն ստացել։

Չինաստանի Շանհայ քաղաքում ռուս գեղասահորդներ Էլենա Իլինիխն ու Ռուսլան Ժիգանշին ելույթ են ունենում 2015թ-ի գեղասահքի աշխարհի առաջնությանը։

Իստանանայում պահակախումբն իջեցնում է ազգային դրոշը Սինգապուրի նախկին վարչապետ Լի Կուան Յուի մահվան կապակցությամբ։

Տոկիոյի Պաշտպանության նախարարության մոտ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի պատվո պահակախումբը պատրաստվում է ամերիկացի գեներալ Մարտին Դեմպսիի ընդունելության արարողությանը։
