17:06 , 25 մարտ, 2015
Slaq.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործնեությանը հավանություն է տալիս հարցվածների 85 տոկոսը, դժգոհ են՝14 տոկոս քաղաքացիներ: Այս մասին «Ինտերգաքս» գործակալությանը հայտնել են «Լևադա-Ցենտր»-ից , ամփոփելով մարտյան հարցման արդյունքները:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գորնեությանը հավանություն են տվել հարցվածների 63 տոկոսը, դժգոհ են՝35 տոկոսը: Ռուսաստանի Դաշնության կառավարության աշխատանքից գոհ են հարցվածների 59 տոկոսը, դժգոհ՝40 տոկոսը:
Պետդումայի գործնեությունը հավանում են հարցվածների 50 տոկոսը, դժգոհ են՝ ռուսաստանցիների 48 տոկոսը:
Բացի այդ, ռուսաստանցիների 61 տոկոսը հավանություն են տալիս իրենց նահանգապետերի գործնեությանը, դժգոհ են ՝37 տոկոսը:
Հարցվածներին առաջարկվել է նաև տալ 5-6 քաղաքական գործչի անուն, ում իրենք ավելի շատ են վստահում:
Առաջին տեղում Վլադիմիր Պուտինն է, նրա անունն են ասել հարցվածների 62 տոկոսը: Երկրորդ տեղում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրա անունն է տվել հարցվածների 26 տոկոսը: Երրորրդ տեղում է ՝Դմիտրի Մեդվեդևը իր 21 տոկոսով:
Յուրաքանչյուր տասերորդ ռուսաստանցին տվյալ պահին չի վստահում ռուս քաղաքական գործիչներից ոչ մեկին, իսկ 11 տոկոսը չի հետաքրքրվում քաղաքականությունով:
Ընդհանուր առմամբ, երկրում ամեն ինչ ճիշտ ճանապարհով է ընթանում: Այդպես են կարծում հարցվածների 57 տոկոսը: Հակառակ կարծիք են հայտնել ռուսաստանցիների 25 տոկոսը, իսկ 11 տոկոսը դժվարացել են պատասխանել:
Հարցումը անցկացվել է մարտի 20-23-ին: Հարցմանը մասնակցել են 1600 մարդ Ռուսատանի 46 տարածաշրջանների 134 բնակելի վայրերում: