16:36 , 25 մարտ, 2015
Yerkir.am-ը գրում է.
Այսօր լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին Ժիրինովսկու վերջին սկանդալային հայտարարությունների վերաբերյալ հարց ուղղեցին: Ժիրինովսկին, մասնավորապես, ասել էր. «Ինչպե՞ս լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը։ Եթե Ղարաբաղը վերադարձնենք Ադրբեջանին, կնեղանան հայերը։ Եթե ճանաչենք ներկայիս ստատուս քվոն, կնեղանաք դուք։ Ես երրորդ տարբերակ եմ առաջարկում. կարելի է Ղարաբաղը հայտարարել Մոսկվային հպատակ տարածք։ Թող Ռուսաստանն ապահովի այս գոտում հայերի եւ ադրբեջանցիների անվտանգությունը, մարդկանց ազատ տեղաշարժը, տնտեսության վերականգնումը։ Կարելի է սա փորձել՝ որպես միջանցիկ տարբերակ։ Չեն ուզում, որ Ղարաբաղում բարձրացվի Ադրբեջանի դրոշը, կարելի է ընդհանուր դրոշ բարձրացնել, ասենք՝ ԱՊՀ դրոշը։ Թող այնտեղ լինեն հայկական, ռուսական եւ ադրբեջանական դրոշի տարրերը»: «Դուք Ժիրինովսկու հայտարարությունը համարո՞ւմ եք Ռուսաստանի հայտարարություն»,- հարցրեցին լրագրողները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ