16:20 , 25 մարտ, 2015
Հային ապրելու համար ի՞նչ է անհրաժեշտ. առաջին հերթին հաց, թեև դրա տակ կարող է հասկացվել նաև «Բենթլի» և այլ թանկարժեք իրեր: Իզո՞ւր է ասված՝ «որտեղ հաց, ընդեղ կաց»: Երբևէ չեմ լսել, որ այլ լեզուներում ևս նման ասացվածք լինի: Իսկ ասացվածքը հենց ժողովրդի մտածողության սեղմ դրսևորումն է. մնում է կա՛մ անընդհատ մարդկային ռեսուրսներ «պարգևենք» այլ ժողովուրդներին՝ հետո էլ հպարտանալով նրանց հայազգի ծագմամբ, և կա՛մ փորձենք փոխել մեր մտածողությունը. միայն թե գործող վարչակազմի դեպքում այդ առումով որևէ հնարավորություն չեմ տեսնում, իսկ նրան փոխելու տարբերակն էլ դեռ չգիտեմ. չինմացինչի իմաստուն ծերուկի «տխուր մտքեր» շարքից: