Ոստիկանները խուզարկություններ են կատարել Արմավիրի մարզում


16:12 , 25 մարտ, 2015

Ոստիկանները խուզարկություններ են կատարել Արմավիրի մարզումPanorama.am-ը գրում է.

Նախօրեին ժամը 07.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Լենուղի գյուղի բնակիչ, 1951 թ. ծնված Նորայր Կ.-ի տանը: Արդյունքում՝ ննջասենյակի պահարանի վրայից հայտնաբերվել է «ՏՕԶ» տիպի, 5.6 մմ տ/չ, մեկփողանի, ակոսափող հրացան, 5.6 մմ տ/չ 85 փամփուշտ և 1 փամփշտակալ` լիցքավորված 5 փամփուշտներով: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: 

Նույն օրը նույն քրեական գործի շրջանակներում ոստիկանները խուզարկություն են կատարել Ջանֆիդա գյուղի բնակիչ, 1956 թ. ծնված Ղարիբ Թ.-ի տանը: Ննջասենյակի մահճակալի տակից հայտնաբերվել և առգրավվել է 16 մմ տ/չ 8 և 16 մմ տ/չ 14 կրակված փամփուշտի պարկուճ` փամփշտակալով:

Կրկին երեկ նույն քրեական գործի շրջանակներում ոստիկանները խուզարկություն են կատարել նույն գյուղի բնակիչ, 1975 թ. ծնված Արմենակ Ա.-ի տանը: Հյուրասենյակի զգեստապահարանի վրայից հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն կրակող սարք: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ