15:52 , 25 մարտ, 2015Mediamonitor.am-ը գրում է.
Բուրնյոֆ ծոցում գտնվում է մի ճանապարհ, որը կապում է Ֆրանսիան Նուրամուտյե կղզու հետ: Օրվա ընթացքում այս ճանապարհը բաց է երթևեկության համար ընդամենը 2 անգամ`1-2 ժամով: Օրվա մյուս ժամերին այն ծածկվում է մինչև 4 մետր բարձրությամբ ջրով:
Ճանապարհի երկարությունը 4,5 կմ է:
Սկզբում, կզղի կարելի էր հասնել միայն նավակով, բայց մի օր տեղացիները հայտնաբերեցին, որ Բուրնյոֆ ծոցը մի ամբողջական ճանապարհ է ձևավորել: Սկզբնական շրջանում դրա վրա կառուցեցին սալաքարերից ճանապարհ: Իսկ 1971 թվականին կամուրջ կառուցեցին, որը կապում էր կղզին մայրցամաքի հետ:
Չնայած մակընթացության մասին հիշեցնող բազմաթիվ նշաններին`շատ տեղացիներ և զբոսաշրջիկներ հայտնվում են ծուղակում: Ջուրը շատ արագ է վրա հասնում, և նրանց համար, ովքեր չեն հասցրել անցնել ճանապարհը, ճանապարհի ողջ երկայնքով կառուցված են փրկարարական աշտարակներ, որտեղ նրանք կարող են սպասել ջրի հեռանալուն:
![]()
![]()
![]()
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ