Հաջողվել է նկարել կախարդական ճագարին


15:47 , 25 մարտ, 2015

Գիտնականներին քիչ հայտնի այս կենդանին, ում շատերն անվանում են Կախարդական ճագար, որը շատ հազվադեպ է հայտնվում մարդկանց բնակության գոտում, կարողացել են նկարել Թիան-Շանում՝ Չինաստանում:

Կախարդական ճագարը Ili Pika հազվադեպ ցեղատեսակի ճագար է:

Առաջին անգամ այդ կենդանիներին նկատել է 1983 թվականին բնապահպանության անվտանգության աշխատող Լի Վեյդունը, և այս անգամ Ili Pika -ին հաջողվել է նկարահանել:

Հայտնաբերման պահից սկսած՝ Ili Pika-ի թվաքանակը նվազել է 70%-ով: Ili Pika-ի անհետացման վտանգը փորձագետները գնահատում են ավելի բարձր, քան պանդաներինը, նրանք նույնպես Կարմիր գրքում են: