Այսօր ամերիկյան դերասանուհի և պրոդյուսեր Սառա Ջեսիկա Պարկերի ծննդյան օրն է: Դերասանուհին հատկապես հայտնի է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալից (1998-2004), որի համար նա չորս անգամ արժանացել է «Ոսկե Գլոբուս» և երկու անգամ «Էմմի» մրցանակների:
Սառան ծնվել է 1965 թվականի մարտի 25-ին, ԱՄՆ Օհայո նահանգի Նեպսոնվիլ քաղաքում: Նրա մայրը եղել է ուսուցչուհի, իսկ հայրը՝ լրագրող և ձեռնարկատեր: Ծնողների ամուսնալուծությունից հետո նրա մայրը ամուսնացավ բեռնատարի վարորդ Փոլ Ֆորսթի հետ և Սառան երկու եղբայների և քրոջ հետ սկսեցին ապրել խորթ հոր տանը:
