Ր. Հովհաննիսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. «Իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում»


15:14 , 25 մարտ, 2015

Ր. Հովհաննիսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. «Իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում»Panorama.am-ը գրում է.

«Երեկ ԱԺ-ում միաձայն ընդունվեց հույների ու ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարություն, շնորհավորում եմ մեր ազգին, մեր պետությանը: Դա ցույց է տալիս, որ մենք կարող ենք մեր ցավը կիսել ուրիշների հետ»,-ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Սրա ակունքում կար Զարուհի Փոստանջյանը, և երբեք պետք չէ մոռանալ նրան, ով առաջին քարն է դնում»,-ընդգծեց «Ժառանգության» առաջնորդը:

Ասուլիսի ընթացքում նա անդրադարձավ նաև ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահվանը՝ նշելով, նա աշխարհին ներկայացավ Սարոյանից մինչև Շեքսպիր. «Նրա մահը մեծ կորուստ է, հույս ունենք, որ նրա ժառանգները կշարունակեն իր աշխատանքը»:

Այնուհետև Ր. Հովհաննիդյանն ավելացրեց. «Մեծ պահքի շրջան է, ես ներում եմ Սերժ Սարգսյանին՝ իմ ընտրության գողության համար, սակայն դա չեմ կարող անել ողջ ժողովրդի անունից»:

Անդրադառնալով իր բացակայության ընթացքում կուսակցության ներսում տեղի ունեցող իրադարձություններին, նշեց, որ տեղի է ունեցել միջկուսակցական, ոչ պաշտոնական խորհրդակցություն՝ Հանրապետական կուսակցության նախագահի և «Ժառանգության» վարչության երկու անդամների միջև. «Իմ բացակայության օրերին առօրյա գործունեության համար պատասխանատու էր վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, և թեև կային մեթոդաբանական սխալներ՝ չկշռադատված որոշ գործոններ, հիմնական խնդիրը Արմեն Մարտիրոսյանի և վարչության որոշման մեջ էր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ