14:14 , 25 մարտ, 2015
168.am-ը գրում է.
Մարտի 24-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է աշխատանքային այցով Սյունիքի մարզ ժամանած ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: ՀՀ Սյունիքի մարզպետի Գորիսի նստավայրում կայացած առանձնազրույցից հետո, մարզպետ Ս. Խաչատրյանն ու նախարար Ա. Աշոտյանն այցելեցին Գորիսի թիվ 4 ավագ դպրոց: Գորիսի մշակույթի պալատի դահլիճում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր մարզպետ Ս. Խաչատրյանը: Խորհրդակցությանը ներկա էին մարզի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային և հանրապետական փուլում հաղթած աշակերտներ: Իր ելույթում նախարարը ներկայացրեց կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, դրանց անհրաժեշտությունն ու առկա արդյունքները: Առաջնային համարելով ավագ դպրոցի կայացումը, նախարարը նշեց, որ պարտադիր կրթության 9-ամյա շեմը կբարձրացվի 12-ամյա մակարդակի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ