Ադրբեջանի բանակում զինծառայողը գնդակահարել է ծառայակցին


13:25 , 25 մարտ, 2015

zinvorRazminfo.am-ը գրում է .

Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Յուսիֆով Սեմերխան Էթիբար օղլուն մահացել է՝ նախնական տվյալներով ծառայակցի արձակած գնդակից։

Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, հայտնում է ադրբեջանական Moderator.az լրատվակայքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Նշվում է նաև, որ սպանվածը ծնվել էր 1995-ին և բանակ էր զորակոչվել Թովուզի շրջանից։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ լրատվամիջոցը չի հայտնում։ Տեղեկությունն առայժմ չի հայտնվել նաև պաշտոնական լրահոսում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ