Բացահայտեք Ձեր իդեալները, արժեքներն ու պահաջմունքները (Հոգեբանական թեսթ)


21:00 , 18 հոկտեմբեր, 2012

Շատ հետաքրքիր հոգեբանական թեսթ, որը կօգնի Ձեզ բացահայտել Ձեր իդեալները, արժեքները, թաքնված պահանջմունքները և խնդիրները: Կարդացեք հետևյալ հարցերը, փորձեք գրել առաջինը Ձեր մտքին եկած պատասխանները: Հարցերի շուրջ երկար մի մտածեք:

1. Դուք (ոչ մենակ) զբոսնում եք անտառում, ում՞ հետ եք:

2. Ի՞նչ տեսք ունի անտառը: Ինչ տեսք ունեն ծառերը, դատա՞րկ են, թե՞ սաղարթախիտ, տերևներով հարուստ:

3. Դուք դուրս եկաք գեղեցիկ բացատ և այնտեղ ձի տեսաք: Ի՞նչ տեսք ունի ձին:

4. Դուք ձիու հետ  հասնում եք գետին: Ինչպե՞ս կանցնեք գետը, ձիու վրա նստա՞ծ, նրա կողքով քայլելո՞վ, նրանից բռնվա՞ծ

5. Իսկ հիմա մոռացեք ձիու մասին: Ձեր առաջ գեղեցիկ բացատ է, իսկ բացատի մեջտեղում պատ: Ի՞նչ տեսք ունի պատը: Բարձր է՞, թե՞ ցածր:Դռներ կա՞ն:

Արդյունքները:

1. Մարդը, ում հետ Դուք զբոսնում եք, Ձեզ համար շատ կարևոր մարդ է

2. Եթե անտառը դատարկ է, ծառերը մերկ, դա խոսում է այն մասին, որ Դուք Ձեզ մենակ եք զգում, թեկուզ և շրջապատված եք շատ մարդկանցով: Եթե անտառում ծառերը սաղարթախիտ են, կանաչ տերևներով, դա նշանակում է, որ Դուք բոլորին վստահում եք, նրանց կողքին Ձեզ անվտանգ եք զգում:

3. Ձին հակառակ սեռ Ձեր իդեալն է:

4. Այն, թե ինչպես եք Դուք գետը անցնում, խոսում է սիրելի մարդու  հանդեպ Ձեր վերաբերմունքի մասին: եթե Դուք պատկերացրեցիք, որ գետն անցնում եք ձիու վրա նստած, դա խոսում է այն մասին, որ Դուք էգոիստ եք և խնդիրները հաղթահարելիս մտածում եք միայն Ձեր մասին, միայն թե Ձեր համար վատ չլինի: եթե Դուք պատկերացրեցիք,մ որ գետն անցնում եք ձիու կողքով քայլելով, դա խոսում է այն մասին, որ դուք պատրաստ եք բոլոր խնդիրները Ձեր սիրելիի հետ հավասար պայքարելով հաղթահարել:

5. Պատը Ձեր կյանքի խնդիրներն են: Եթե պատը բարձր է ու չունի դռներ, ապա Դուք Ձեր խնդիրները անլուծելի եք պատկերացնում: Եթե պատը ցածր է և Դուք պատկերացրեցիք, որ կանցնեք նրա վրայով, ապա Դուք կյանքում երբեք չեկ ընկճվում և ցանկացած իրավիճակից ելք եք փնտրում: