Այդ օրվանից Անդրանիկին փաշա են ասում


20:06 , 18 հոկտեմբեր, 2012

Անդրանիկը իրեք տղով գալըմ է Տաճկաստանի Սոլուխա կարմնջի վրեն կայնըմ:Մի ձիավոր է գալըմ անցնըմ:Անդրանիկ ձիավորի առաջը կտրըմ է ,ըսըմ.Կերթաս Քոսա բինբաշուն կըսես,որ պառվու տղեն իրեք մարդով Սոլուխա կարմընջի վրեն կայնած կռիվ կուզե:Տղամարդ է՝թող գա մեյդան:
Ձիավորն ըսում է.Ես ո՞նց էրթամ Քոսա բինբաշուն ըսեմ,թո չորս հայ տղա քեզ հետ կռիվ կուզեն:
Անդրանիկն ըսում է.Եթե էդպես չանես իսլամ էս կարմընջեն բդի չթո

ղնեմ ընցնի:
Ձիավորը ճարը կտրած էրթըմ է,Քոսա բինբաշուն հայտնըմ Անդրանիկի ասածը: Քոսա բինբաշին տեսնըմ է ,որ էլ հնար չկա ,հեռագրըմ է Սուլթանին ,թե Անդրանիկն էկե,Սոլուխա կարմունջ կտրե,չի թողե իսլամ անցնի:Սուլթան հեռագրըմ է,թե՝ դու՛ էս հայի ղասաբը,դու գնա մաքրի գործը: Քոսա բինբաշին էլնըմ է հազար ձիավորով գալըմ է Սոլուխա կարմնջի մոտ:
Անդրանիկ ընկերներին պահըմ է ճամփու մոտ,թփերի մեջ,մաուզերը ձեռներին ,ինքը գալըմ է կարմնջի վրա,ջուխտ մաուզերը ձեռքերի մեջ ,ձեռքերը հետևը դնըմ,չոքըմ է:
Քոսա բինբաշին ձին քշըմ է ,առաջ գալըմ:Անդրանիկն ըսըմ է.Շա՛ն որդի,էն վախթ էկար,որ ձեռքս ու ոտս կապած է.տղամարդ էիր,ուրիշ վախթ գայիր: Քոսա բինբաշին էդ որ իմանըմ է ,ձին ուժեղ քշըմ է Անդրանիկի վրա:Հենց էդ վախթ Անդրանիկ քաշըմ է մաուզերն ու Քոսա բինբաշու ճակատին շարըմ:Տղերքը էն կողմից սկսըմ են մաուզերները շխկշխկացնել:Է՛,թուրքերու ձեռին այնալու թվանք ,տղերքի ձեռին՝մաուզեր…
Հայտնըմ են Սուլթանին ,թե Անդրանիկ չաուշը Քոսա բինբաշուն սպանեց:Սուլթանն ըսում է.Էլ Անդրանիկ չաուշ չէ,սրանից հետո Անդրանիկ փաշա է:
Էդ օրվանից Անդրանիկին փաշա են ըսում: