Մեկ-մեկ էլ լավը տեսնենք էլի. չեք հոգնե՞լ անընդհատ «բողոքի գիրք» դեմքով ապրելուց


11:31 , 25 մարտ, 2015

Երեկ էլ էս հոլովակի շուրջն էին ուզում աղմուկ սարքել՝ թե բա պրոֆեսիոնալ չի նկարած, ֆլան, ֆնգյուլ...
Մարդիկ առանց պետությունից կոպեկ ուզելու, իրենց ուժերով, իմ կարծիքով՝ միանգամայն նորմալ սոցիալական հոլովակ են նկարել: Փող դնեին՝ կասեիք՝ բա անիմաստ վատնում ա փողերի, իսկ որպես առանց փողեր վատնելու արված աշխատանք՝ նորմալ բան ա ստացվել... Ի վերջո, ուղերձը փողոցում և այգիներում աղբ չի կարելի թափել, կարողացել են տեղ հասցնել...
Մեկ-մեկ եկեք լավը տեսնենք էլի, ի՞նչ կլինի։ Չեք հոգնե՞լ անընդհատ «բողոքի գիրք» դեմքով ապրելուց...